Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2021, 1083 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 770-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 770 -Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «մեկամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով.
2) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում «մեկամսյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով.
3) որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «30 օրվա ընթացքում» բառերով։

Արխիվ

2024

2023