Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2021, 1095 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1564-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը՝ համաձայն հավելվածի:

հավելված

Արխիվ

2024

2023