Կառավարության որոշումներ

26 Հուլիսի 2021, 1212 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և
մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածի «1.5 Էրեբունի թաղ» բաժնի 18-րդ կետի
«Ծանոթագրություն» սյունակը «Վրկռ`» բառից առաջ լրացնել «հուշարձանի ուղեգծի Ազատության պողոտայից Կարապետ Ուլնեցի փողոցի հատվածը վերակառուցումների հետևանքով կորցրել է պատմամշակութային արժեքը և օրենսդրությամբ սահմանված դրույթներով պետական պահպանության ենթակա մաս չի կազմում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:  

Արխիվ

2024

2023