Կառավարության որոշումներ

29 Հուլիսի 2021, 1244 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել «ՖՎ և Գ» և «Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին (այսուհետ՝ ընկերություններ) սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, և
ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` սահմանելով, որ դրանց պահպանման ծախսերը կատարվեն Հայաստանի
Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում
սույն որոշման հավելվածների ցանկերում ընդգրկված ընկերությունների տնօրենների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնմանընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև
գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին։

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023