Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1274 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ
հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հատկացված բնակելի տարածքները (բնակարանները) նվիրաբերելու մասին» N 1325-Ն որոշման
մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը «լիազորագրի հիման վրա» բառերից
հետո լրացնել «: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունից ուսման նպատակով բացակայելու դեպքում լիազորագրի հետ պետք է ներկայացվի նաև համապատասխան երկրի ուսումնական հաստատության կողմից հաստատված տեղեկանքը, որը, ըստ անհրաժեշտության, կարող է ստուգվել հարցումների միջոցով.»
բառերով․
2) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում և 4-րդ կետի 1-ին ենթակետում «12»
թիվը փոխարինել «24» թվով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից։  

Արխիվ

2024

2023