Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1292 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2021
թվականի մայիսի 25-ի N 05100010/250521/0029189 հայտարարագրով ձևակերպված և պետական սեփականությանը փոխանցված՝ 2018 թվականի արտադրության AUDI A8 L/F8 QUATTRO ավտոմեքենան (նույնականացման համար՝
WAUZZZF88KN009210), հայտարարագրված արժեքը՝ 30,000 (երեսուն հազար)
ԱՄՆ դոլար, ամրացնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝
սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման և
հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին։  

Արխիվ

2024

2023