Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1293 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 973-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի
18-ի «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու
մասին» N 973-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ
փոփոխությունները և լրացումները.
1) որոշան 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել նոր
խմբագրությամբ՝
«բ. անշարժ և շարժական գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը.».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության գործողությունը.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ, 6-րդ և 7-րդ
կետերով՝
«5. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ
գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի
Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը։
6. Գաղտնի:
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի
նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում,
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ
համատեղ, ապահովել սույն որոշմամբ նշված անշարժ և շարժական գույքի
հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:»:

հավելված
 

Արխիվ

2024

2023