Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1298 - Ա

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈԻ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1304-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»
օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների
մասին» օրենքի 9-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը, 13-րդ հոդվածը,
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 65-րդ, 685-րդ և
688-րդ հոդվածները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ
հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 286.210.945286) վերակազմավորման
ձևով վերակազմակերպել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի
(այսուհետ՝ հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս
Հայաստանի Հանրապետության կառավարության.
2) հիմնադրամի հիմնադրի անունից որպես պետական լիազոր մարմին
հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարությունը.
3) հիմնադրամը «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ
առևտրային կազմակերպության իրավահաջորդն է և նրան են անցնում
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային
կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման
ակտին համապատասխան.
4) սույն որոշումն ուժի մտնելու օրվա դրությամբ «Ճանապարհային
դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության
իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով հանձնվում է
հիմնադրամին՝ փոխանցման ակտի հիման վրա.
5) սույն որոշումն ուժի մտնելու օրվա դրությամբ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության անհատույց օգտագործմանը հանձնված անշարժ գույքը հետ է վերցվում «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց
օգտագործման իրավունքով հանձնվում է հիմնադրամին.
6) «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադրամի վերակազմակերպման հետ կապված ծախսերը
կատարվելու են կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հիմնադրամի գործադիր տնօրեն (այսուհետ` հիմնադրամի գործադիր
տնօրեն) նշանակել Ստեփան Մաչյանին (նույնականացման քարտ՝ 002969814,
տրված 06.11.2015 թ., 004-ի կողմից):
5. Առաջարկել հիմնադրամի գործադիր տնօրենին սույն որոշումն ուժի մեջ
մտնելուց հետո երկամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով ապահովել
հիմնադրամի պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մտնելուց հետո երկամսյա
ժամկետում՝
1) ապահովել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային
կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման
իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի
ճշտման գործընթացը.
2) հաստատել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային
կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող և ամրացված գույքի,
այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունները
հիմնադրամին փոխանցման ակտը.
3) ապահովել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային
կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով
պատկանող գույքը հիմնադրամին հանձնելու հանձնման-ընդունման աշխատանքները:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2016 թվականի դեկտեմբերի 15-ի «Տրանսպորտի ծրագրերի իրականացման
գրասենյակ» պետական հիմնարկը և «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի
ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ
առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին» N 1304-Ա
որոշումը:

հավելված
 

Արխիվ

2024

2023