Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1290 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ
մասի «ը» ենթակետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 6-րդ կետը «նախարարության հետ» բառերից հետո լրացնել «, եթե ավելի
բարձր իրավական ուժ ունեցող իրավական ակտով դրանք սահմանված չեն»
բառերով.
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Կազմակերպությանը սուբսիդիա հատկացվում է բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչ (ԲՍԿ) հանդիսացող պետական մարմնի և կազմակերպության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա, ընդ որում՝ պետական մարմնի անունից սուբսիդիայի պայմանագիրը
կնքում է մարմնի գլխավոր քարտուղարը կամ աշխատակազմի ղեկավարը:».
3) 8․1-ին կետում «տվյալ ոլորտը կարգավորող պետական մարմնի ղեկավարի կողմից» բառերը փոխարինել «պայմանագիր կնքող պետական մարմնի
գլխավոր քարտուղարի կամ աշխատակազմի ղեկավարի կամ վերջինիս կողմից
լիազորված պաշտոնատար անձի միջև» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան
հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2024

2023