Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1301 - Ա

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության
կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով
հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը, 23-
րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Անհետաձգելի համարել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ
քաղաքացիական դատարանի վարչական շենքի աշխատասենյակների ձևափոխման և սանհանգույցների նորոգման շինարարական աշխատանքների
գնման կարիքը:
2. Թույլատրել Դատական դեպարտամենտին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարչական շենքի աշխատասենյակների ձևափոխման և սանհանգույցների նորոգման շինարարական աշխատանքների կատարումը ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով:
3. Սահմանել, որ սույն որոշման hավելվածում նշված աշխատանքները՝
7487500 (յոթ միլիոն չորս հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ
արժեքով, ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N
526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ»
պարբերության երկրորդ նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա»
պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության
2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի
պահանջները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից:

 հավելված

Արխիվ

2024

2023