Կառավարության որոշումներ

12 Օգոստոսի 2021, 1321 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ
հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված
ընթացակարգի կիրառման չափանիշները, ընթացակարգը և ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի
30-ի N 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1468-Ն որոշման մեջ
կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 1-ին կետը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «մինչև 2021
թվականի հուլիսի 1-ը» բառերով,
բ. 1-ին կետում «իսկ այդ ժամկետից հետո յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ
օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի (այսուհետ միասին՝ նաև ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգ
կիրառելու համար ԱԱՀ վճարողը, իսկ օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով
սահմանված դեպքերում` հարկ վճարողը (այսուհետ՝ հարկ վճարողը)» բառերը
փոխարինել «2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար ԱԱՀ վճարողը, իսկ օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ
մասով սահմանված դեպքերում` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի
և (կամ) 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից
հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական
հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի (այսուհետ միասին՝ նաև ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար)
միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար
հարկ վճարողը (այսուհետ՝ հարկ վճարողը)» բառերով,
գ. 1-ին կետի 1-ին ենթակետում «ԱԱՀ-ի փոխհատուցվող կամ բյուջեից
հաշվանցման ենթակա գումարի վերաբերյալ հարկ վճարողի դիմումը» բառերը
փոխարինել «միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումը» բառերով,
դ. 1-ին կետի 1-ին ենթակետում «ուսումնասիրության դիմումով» բառերը
փոխարինել «դիմումով» բառով,
ե. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.
«1.1) դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող ամսվա և այդ
ամսվան նախորդող 12 ամբողջական ամսվա ընթացքում ներկայացված յուրաքանչյուր դիմումում նշված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների կամ բյուջեից
հաշվանցման ենթակա գումարների հանրագումարի առնվազն 90 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ:»,
զ. 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերից հանել «ԱԱՀ-ի փոխհատուցվող
գումարի վերաբերյալ հարկ վճարողի» բառերը,
է. 2-րդ կետը «չափը որոշելիս» բառերից հետո լրացնել «մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն իրականացված`» բառերով, իսկ «օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ
մասին» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն օրենսգրքով սահմանված կարգավորումներին» բառերով,
ը. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման N 2 հավելվածի`
ա. 1-ին կետում «դիմումների» բառը փոխարինել «, իսկ օրինապահ հարկ
վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում` մինչև 60
միլիոն դրամի չափով միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների
հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ
կիրառելու դիմումների» բառերով,
բ. 2-րդ կետի 1-ին ենթակետը «ԱԱՀ-ի զրոյական» բառերից առաջ լրացնել
«մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը» բառերով և 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ
խմբագրությամբ.
«2) oրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը`
յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին կամ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021
թվականի հուլիսի 1-ը` յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի
դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը.»,
գ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից
հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական
հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը:»,
դ. 3-րդ կետը «իմաստով» բառից հետո լրացնել «մինչև 2021 թվականի
հուլիսի 1-ը» բառերով,
ե. 4-րդ կետի 1-ին ենթակետում «, իսկ» բառը փոխարինել «կամ 2021
թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար ներկայացված՝
ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով ցույց տրված ԱԱՀ-ի
փոխհատուցվող գումարը, իսկ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը» բառերով և նույն
ենթակետը «40 միլիոն դրամը» բառերից հետո լրացնել «, օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում՝ 60 միլիոն
դրամը» բառերով,
զ. 5-րդ կետում «իսկ այդ ժամկետից հետո եռամսյակային արդյունքներով,
ինչպես նաև» բառերը փոխարինել «2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը եռամսյակային արդյունքներով, իսկ 2021 թվականի հուլիսի 1-ից
յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով, ինչպես նաև մինչև 2021 թվականի
հուլիսի 1-ը» բառերով, իսկ «շեմը գերազանցելու դեպքում այդ դիմումում (որում
նշված գումարով գերազանցվում է 40 միլիոն դրամի շեմը)» բառերը՝ «, օրինապահ
հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում` 60
միլիոն դրամի շեմը գերազանցելու դեպքում այդ դիմումում (որում նշված
գումարով գերազանցվում է 40 միլիոն դրամի, օրինապահ հարկ վճարողի գործող
հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում 60 միլիոն դրամի շեմը)»
բառերով,
է. 6-րդ կետում «Հարկ վճարողների՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի
վերաբերյալ դիմումը» բառերը փոխարինել «Դիմումը» բառով, իսկ նույն կետում
«մուտքագրվելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա» բառերը՝ «մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա» բառերով,
ը. 7-րդ կետում «հարկ վճարողի դիմումի հիման վրա՝ հարկային մարմին
դիմումի» բառերը փոխարինել «հարկ վճարողի կողմից ներկայացված` միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի հիման վրա` հարկային
մարմին այդ դիմումի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից, և յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի
ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ առկա ԱԱՀ-ի փոխհատուցվող
գումարի միասնական հաշվին մուտքագրման մասով սույն որոշումը կիրառվում է 2021
թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող ԱԱՀ փոխհատուցվող գումարների նկատմամբ:  

Արխիվ

2024

2023