Կառավարության որոշումներ

12 Օգոստոսի 2021, 1323 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1830-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ
հոդվածը, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի
146-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի
դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին N 1830-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը և դրանից բխող
միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը՝ համաձայն
N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

հավելված1

հավելված2
 

Արխիվ

2024

2023