Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2021, 1336 - Ա

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ
և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Տաշիր, Կալինինի թաղամաս 6 հասցեում
գտնվող վարչական շենքի 1-ին և 2-րդ հարկերից 23 711 728 դրամ կադաստրային
արժեքով 488.5 քառ. մետր մակերեսով և քաղ. Ալավերդի, Թումանյանի փողոց թիվ 1ա
հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկից 6 186 826 դրամ կադաստրային
արժեքով 99.3 քառ. մետր մակերեսով տարածքները (այսուհետ՝ տարածքներ) հետ
վերցնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից և
ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ
համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների
հանձնման-ընդունման աշխատանքները:

Արխիվ

2024

2023