Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2021, 1356 - Ն

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ
մասով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ
հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված
շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև
նոյեմբերի 25-ը:
2. Վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 2169 քաղաքացու,
որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային,
կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:
3. Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով,
2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ռազմատրանսպորտային
պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր մինչև 110
միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի:
4. Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն, ըստ անհրաժեշտության, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին վարժական հավաքներ անցկացնելու ժամկետում անհրաժեշտությունը
վերանալու դեպքում վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիներին
ժամկետից շուտ արձակել պահեստազոր, իսկ ներգրավված տրանսպորտային
միջոցները վերադարձնել ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող
համապատասխան մարմիններին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից:

հավելված
 

Արխիվ

2024

2023