Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2021, 1341 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության
2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ
կետի 3-րդ ենթակետը, 5-րդ և 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝
Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, քաղաք Գյումրի, Երևանյան խճուղի 45/1 փողոց
հասցեում գտնվող 324 457 000 դրամ վերարտադրման արժեքով 3695.11 քառ. մետր
ընդհանուր մակերեսով շինությունը և դրա օգտագործման ու սպասարկման
համար անհրաժեշտ 0.713371 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք)
անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով հանձնել «Հայկական
կարմիր Խաչ ընկերություն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ`
կազմակերպություն) (գրանցման համարը՝ 211.171.01928, հասցեն` Պարոնյան 21/1,
Կենտրոն 0015 Երևան) իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով։
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն
ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել
սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման
պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
1) կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով
նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան
փաստաթղթերը ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
2) կազմակերպությունն իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված
աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող
գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023