Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2021, 1354 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ
մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել
վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել լրացում, N 6 հավելվածի N 2 աղյուսակում
կատարել փոփոխություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021
թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»
N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով
նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային
ֆոնդից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարությանը հատկացնել 100,000․0 հազ. դրամ` համաձայն N 9
հավելվածի:
3. Սահմանել, որ «Կիրանցի Գ. Վարդանյանի անվ. հիմնական դպրոց»
ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման համար սույն որոշմամբ
71351540-10 և 98111140-1 ԳՄԱ կոդերով նախատեսված գումարները հատկացվում
են համապատասխանաբար՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին «ՄԻՔՆԱՐ»
ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/21 պայմանագրով և 2020 թվականի
հոկտեմբերի 16-ին «Հայնախագիծ» ԲԲԸ-ի հետ կնքված N ՀՀՔԿ-ՄԱԾՁԲ-20/3Հ
պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

հավեված8

հավելված9
 

Արխիվ

2024

2023