Կառավարության որոշումներ

27 Օգոստոսի 2021, 1378 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 42-րդ
հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ
հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և
տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշման N 1 հավելվածով
հաստատված «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին
կատեգորիայի աշխատողների և արձակուրդի նվազագույն տևողությունը» ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 18.1-ին կետում «հատուկ քննչական ծառայության ծառայողների» բառերը
փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների» բառերով.
2) 20.1-ին կետում «հատուկ քննչական ծառայության ծառայողներ» բառերը
փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին»
օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ «Հատուկ քննչական ծառայության
մասին» ՀՕ-255-Ն օրենքն ուժը կորցրած և հատուկ քննչական ծառայության
գործունեությունը դադարեցված համարվելու օրվան հաջորդող օրվանից:  

Արխիվ

2024

2023