Կառավարության որոշումներ

27 Օգոստոսի 2021, 1380 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի
4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշման հավելվածում
կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ`
խորհուրդ), տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու
օրվանից հաշված, առավելագույնը 70 աշխատանքային օր առաջ, բայց ոչ պակաս,
քան 66 աշխատանքային օր առաջ (չներառելով ամառային արձակուրդի ժամանակահատվածը), ընդունում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում:».
2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին և 2.2-րդ
կետերով՝
«2.1. Տնօրենի անձնական դիմումի հիման վրա պաշտոնից ազատման, մահվան,
դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության
դեպքերում, ինչպես նաև սույն կարգի 7-րդ, 28-րդ, 29-րդ և 33-րդ կետերով սահմանված
դեպքերում՝ ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կամ մարզպետարանը կամ
Երևանի քաղաքապետարանը (այսուհետ` լիազորված մարմին) ըստ ենթակայության՝
թափուր տեղ առաջանալու օրը հաստատության տնօրենի պաշտոնակատար է
նշանակում տվյալ հաստատության խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի
տեղակալներից մեկին կամ բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը
տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի
կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, կամ բարձրագույն կրթություն և մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի՝ վերջին յոթ տարվա
ընթացքում առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող
անձի, որը տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ: Տվյալ հաստատության
նախկին տնօրենը, որի լիազորությունների դադարեցման արդյունքում առաջացել
է տնօրենի պաշտոնի թափուր տեղ, չի կարող նշանակվել նույն հաստատության
տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող:
2.2. Սույն կարգի 2.1-ին կետով սահմանված դեպքերում խորհուրդը տնօրենի
թափուր պաշտոն առաջանալու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում,
ընդունում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին
որոշում: Խորհուրդը, տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից հաշված,
առավելագույնը եռամսյա ժամկետում (չներառելով դպրոցական արձակուրդի ժամանակահատվածը) կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի
համար մրցույթ:».
3) 3-րդ կետը «առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերից
առաջ լրացնել «որոշում կայացնելու օրվանից հետո» բառերով.
4) 4-րդ կետում «նաև համապատասխան մարզպետարանի» բառերից առաջ
լրացնել «կարող է հրապարակվել» բառերով, իսկ «2 աշխատանքային օրում»
բառերը և թիվը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով և
թվով.
5) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են www.azdarar.am
կայքում հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային
օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է հայտերի ընդունման վերջին օրվանից
հետո՝ 10-րդ աշխատանքային օրը:».
6) 6-րդ կետը «տասնհինգ աշխատանքային օրով» բառերից հետո լրացնել
«, որի վերաբերյալ 1 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է հայտարարություն՝
համաձայն սույն կարգի 4-րդ կետի պահանջների» բառերով.
7) 8-րդ կետից հանել «երկու» բառը.
8) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12. Հաստատության տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) պարտավոր է առավելագույնը 3 աշխատանքային օրվա
ընթացքում՝
1) ապահովել հավակնորդի հանդիպումը տվյալ հաստատության աշակերտական խորհրդի հետ` հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար՝
այդ մասին դիմելուց հետո.
2) տրամադրել գրավոր տեղեկատվություն` հաստատության գործունեության
վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և
խորհրդակցական մարմինների մասին, ինչպես նաև հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա հաստատության գործունեության վերաբերյալ
անհրաժեշտ այլ տեղեկատվություն):».
9) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13. Մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական
խորհուրդների ներկայացմամբ դպրոցի խորհրդում ընդգրկված անդամները պարտավոր են հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը հայտերի ընդունման
ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, քննարկել մանկավարժական
և ծնողական խորհուրդներում (ծնողական խորհրդում իրականացվող քննարկմանը
կարող են մասնակցել նաև ծնողական խորհրդում չընդգրկված ծնողները)` խորհուրդների անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությամբ և հավակնորդի
մասնակցությամբ` նաև առցանց եղանակով՝ այդ մասին պատշաճ ձևով ծանուցելով
մասնակիցներին:».
10) 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին և
13.2-րդ կետերով՝
«13.1. Բոլոր հավակնորդների ծրագրերը համապատասխան խորհրդում
քննարկվում են նույն օրը: Հավակնորդի հետ հանդիպմանը հատկացվող ժամանակը որոշում է համապատասխան խորհուրդը՝ հաշվի առնելով հավակնորդների
թիվը` յուրաքանչյուր հավակնորդին հատկացնելով հավասար ժամանակ։
13.2. Հանդիպման մասին տեղեկատվությունը հրապարակվում է ուսումնական
հաստատության պաշտոնական կայքում՝ հանդիպումից առնվազն 2 օր առաջ:».
11) 14-րդ կետում «չներկայանալու» բառը փոխարինել «չմասնակցելու» բառով.
12) 15-րդ կետը «Քննարկման արդյունքում մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է փակ
քվեարկություն:» նախադասությունից հետո լրացնել «Մանկավարժական և ծնողական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:» նախադասությամբ.
13) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Եթե դպրոցի խորհրդի նախագահը ուսումնական հաստատության մանկավարժական կամ ծնողական խորհուրդների ներկայացուցիչ է, ապա վերջինս մրցույթ
հայտարարած մյուս հաստատության տնօրենի ընտրությանը մասնակցում է առանց
քվեարկության իրավունքի:».
14) 17-րդ և 18-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«17. Մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդներում անցկացված քվեարկության արդյունքում քվեարկությանը
մասնակցած մանկավարժական և ծնողական խորհուրդների անդամների առավելագույն կողմ ձայներ հավաքած հավակնորդը համարվում է հաստատության
տնօրենի՝ համապատասխան խորհրդի թեկնածուն:
18. Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած
հավակնորդների միջև նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի
քվեարկությամբ, հավասար ձայների դեպքում, հավակնորդները համարվում են
չընտրված, և մանկավարժական կամ ծնողական խորհուրդը տնօրենի պաշտոնի
թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ չի ունենում իր թեկնածուն: Եթե
առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդներից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն անցկացվում է մնացած
բոլոր հավակնորդների միջև` անկախ ստացած ձայներից: Եթե առավելագույն
հավասար ձայներ հավաքած հավակնորդները երկուսն են, և նրանցից որևէ մեկը
ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում, և
ընտրված է համարվում մյուս հավակնորդը:».
15) 20-րդ կետում՝
ա. «մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման
խորհրդում առաջադրված» բառերը փոխարինել «մանկավարժական և ծնողական
խորհուրդների առաջադրմամբ կառավարման խորհրդում ընդգրկված» բառերով,
բ. վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18-րդ և 19-րդ կետերով սահմանված ծնողական և մանկավարժական
խորհուրդների կողմից թեկնածու չունենալու դեպքերում մրցույթ հայտարարած
հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների առաջադրմամբ
կառավարման խորհրդում ընդգրկված անդամներն ազատ են իրենց քվեարկության ժամանակ:».
16) 21-րդ կետում «կամ տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները
կատարող)» բառերը փոխարինել «կամ տնօրեն (տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող)» բառերով.
17) 24-րդ կետում «Ներկայացուցիչը մրցույթին մասնակցում է դիտորդի
կարգավիճակով և պարտավոր է՝» բառերը փոխարինել «Ներկայացուցիչը մրցույթի
ժամանակ պարտավոր է՝» բառերով.
18) 32-րդ կետում «խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ» բառերը փոխարինել «քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող խորհրդի անդամների առնվազն երկու երրորդի կողմ ձայներով» բառերով.
19) 35-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ լիազորված մարմնի (այս
մասով՝ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարանը)» բառերը.
20) 36-րդ կետում «1» թիվը փոխարինել «3» թվով.
21) 37-րդ կետում «3» թիվը փոխարինել «7» թվով.
22) 38-րդ կետը «ինքնակառավարման մարմնի» բառերից հետո լրացնել
«(Երևան քաղաքում՝ վարչական շրջանի)» բառերով.
23) 39-րդ կետում «անդամներից 4-ը» բառը և թիվը փոխարինել «անդամներից
առնվազն 3-ը» բառերով և թվով.
24) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«41. Հանձնաժողովի գրավոր եզրակացությունը ստորագրվում է կողմ
քվեարկած բոլոր անդամների կողմից: Հանձնաժողովի եզրակացության հետ
համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է հատուկ
կարծիք, որը ներկայացվում է եզրակացության հետ միասին: Հանձնաժողովը
կարող է մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին եզրակացություն
ներկայացնել, եթե տնօրենի ընտրության գործընթացն իրականացվելիս չեն
պահպանվել սույն կարգով սահմանված պահանջները: Հանձնաժողովն իր
ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացությունը հանձնաժողովի ձևավորումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում
է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարին` այն համապատասխան լիազոր մարմնին տրամադրելու համար:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի եզրակացությունը տեղեկացնում է նաև բողոք ներկայացնողին և մրցույթն անցկացրած
խորհրդին:».
25) 42-րդ կետի գործողությունը դադարեցնել.
26) 43-րդ կետում «տնօրենի ընտրության մասին» բառերը փոխարինել
«տնօրենի ընտրության արդյունքների մասին» բառերով.
27) 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«44. Լիազորված մարմինը՝ գործող տնօրենի պաշտոնավարման ժամկետը
լրանալու օրվան հաջորդող օրը, իսկ սույն կարգի 2.1-ին կետով սահմանված
դեպքերի արդյունքում ընտրված տնօրենի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում,
իսկ սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մրցույթի արդյունքներն
անվավեր ճանաչելու հիմքերի բացակայության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է
աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան հավակնորդի 65 տարին լրանալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից: Մինչ սույն որոշումն ուժի մեջ մտնելը հայտարարված մրցույթների նկատմամբ կիրառվում են դրանց հայտարարման պահին գործող օրենսդրական կարգավորումները:
 

Արխիվ

2024

2023