Կառավարության որոշումներ

27 Օգոստոսի 2021, 1381 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 823-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին»
օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության
2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների
մասին» N 2215-Ն որոշման N 5 հավելվածի N 2 աղյուսակում կատարել հետևյալ
փոփոխությունները՝
1) «1146» ծրագրի «12010» միջոցառմամբ նախատեսված «ՀՀ Տավուշի
մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ
հզորությամբ մսուր-մանկապարտեզ» բառերը փոխարինել «ՀՀ Տավուշի մարզի
Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ
հզորությամբ մսուր-մանկապարտեզ» բառերով.
2) «1146» ծրագրի «12010» միջոցառմամբ նախատեսված «ՀՀ Սյունիքի
մարզի Կապան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուրմանկապարտեզ» բառերը փոխարինել «ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում
«Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի
20-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին»
օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ
և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին»
N 823-Ն որոշման 3.1-ին կետի 9-րդ ենթակետում «Պտղնի համայնքում» բառերը
փոխարինել «Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրում» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023