Կառավարության որոշումներ

27 Օգոստոսի 2021, 1384 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և
34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված
կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման հավելվածում կատարել
հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 2-րդ կետում՝
ա. «մինչև» բառից հետո լրացնել «6 տարեկան» բառերով,
բ. երրորդ նախադասությունից հանել «բոլոր» բառը,
գ. երրորդ նախադասությունից հանել «և ղեկավարի անունը», «, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության
կնիքով» բառերը,
դ. «անձը հաստատող փաստաթղթի համարը» բառերը փոխարինել «անձը
հաստատող փաստաթղթի համարը կամ սոցիալական ապահովության քարտի
համարը կամ պետական առողջապահական ապահովագրության անհատական
համարը կամ Եվրոպական միության անդամ երկրներից ժամանող անձանց կողմից ներկայացվող սերտիֆիկատի դեպքում՝ սերտիֆիկատի միասնական նույնականացման համարը» բառերով.
2) 2.1-ին կետի երկրորդ նախադասությունում՝
ա. «ղեկավարի անունը» բառերը փոխարինել «անվանումը» բառով,
բ. «, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված
կազմակերպության կնիքով» բառերը հանել,
գ. «անձը հաստատող փաստաթղթի համարը» բառերը փոխարինել «անձը
հաստատող փաստաթղթի համարի կամ սոցիալական ապահովության քարտի համարը, կամ պետական առողջապահական ապահովագրության անհատական համարը, կամ սերտիֆիկատի միասնական նույնականացման համարը՝ Եվրոպական
միության անդամ պետություններից ներկայացվող սերտիֆիկատի դեպքում» բառերով,
դ. «գծիկային կոդ» բառերը փոխարինել «արագ արձագանքման ծածկագիր» բառերով.
3) 2.1-ին կետի վերջին նախադասությունում «գեներացված» բառը փոխարինել «արտածված» բառով.
4) 19-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները,
տնտեսական գործունեության առանձին տեսակներ իրականացնող, ծառայություններ մատուցող և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում ապահովում են լիազոր մարմնի կողմից
սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության
կանոնների պահպանումը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան
հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2022

2021