Կառավարության որոշումներ

27 Օգոստոսի 2021, 1404 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 100 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված` «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության գրությունները, որոնցով վերջիններս խնդրել են Հայաստանի Հանրապետության կառավարության գրավոր համաձայնությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից մինչև 70,000,000 ԱՄՆ-ի դոլար և Ասիական զարգացման բանկից մինչև 35,000,000 ԱՄՆ-ի դոլար, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայից մինչև 20,000,000 ԱՄՆ-ի դոլար վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց, սեփականության իրավունքով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը պատկանող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 30,000041 տոկոսը կազմող՝ 73927 հատ սովորական բաժնետոմսերի և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69,999959 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի, ընդամենը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող՝ 246423 հատ սովորական բաժնետոմսերի, ինչպես նաև ապագայում թողարկվող բաժնետոմսերի, եթե այդպիսիք լինեն, գրավադրման համար, ինչպես նաև այն, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության, «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության և «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի ապրիլի 13-ին կնքված համաձայնագրով՝ «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համապարտ պատասխանատվություն է ստանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից (հետագա բոլոր լրացումներով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության և «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2015 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված համաձայնագրից, «Էներգետիկայի մասին», «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից բխող՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության (գնորդի) և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության (գնորդի) բոլոր պարտավորությունների համար՝ ներառյալ նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն՝ գնորդը չպետք է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 67 տոկոս բաժնետոմսերը ծանրաբեռնի կամ օտարի՝ առանց նախօրոք ստանալու Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Ասիական զարգացման բանկից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը պատկանող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 30,000041 տոկոսը կազմող՝ 73927 հատ սովորական բաժնետոմսերի և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69,999959 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի, ընդամենը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող՝ 246423 հատ սովորական բաժնետոմսերի, ինչպես նաև ապագայում թողարկվող բաժնետոմսերի, եթե այդպիսիք լինեն, գրավադրման գործարքի համաձայնությունը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Միջազգային ֆինանսական կորպորացիայից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը պատկանող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 30,000041 տոկոսը կազմող՝ 73927 հատ սովորական բաժնետոմսերի և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69,999959 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի, ընդամենը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող՝ 246423 հատ սովորական բաժնետոմսերի, ինչպես նաև ապագայում թողարկվող բաժնետոմսերի, եթե այդպիսիք լինեն, գրավադրման գործարքի համաձայնությունը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող՝ 246423 հատ սովորական բաժնետոմսերի, ինչպես նաև ապագայում թողարկվող բաժնետոմսերի, եթե այդպիսիք լինեն, գրավադրման պայմանների համաձայնությունները:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023