Կառավարության որոշումներ

2 Սեպտեմբերի 2021, 1417 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը և 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին (այսուհետ՝ ՊՈԱԿ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ քաղաք Երևան, Պարույր Սևակի 1 հասցեում գտնվող շինության 2-րդ հարկի 38, 39 և 40 սենյակները՝ 64.3 քառ. մետր մակերես տարածքով (այսուհետ՝ անշարժ գույք), հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով հանձնել «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) (գրանցման համար՝ N 222.160.974576)՝ իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կնքել համաձայնագիր ՊՈԱԿ-ի հետ 2011 թվականի մարտի 15-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 09/0011 պայմանագրում որոշումից բխող փոփոխություններ կատարելու և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը հիմնադրամի միջոցների հաշվին իրականացնելու վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կնքել հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. հիմնադրամը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,
բ. հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում հիմնադրամը պարտավորվում է փոխհատուցել չիրականացված միջոցառման չափով և վճարել տուգանք` չիրականացված միջոցառման համար նախատեսված գումարի 1 տոկոսի չափով: Ընդ որում, տուգանքի վճարումը հիմնադրամին չի ազատում իր պարտավորությունները կատարելու և խախտումները վերացնելու պարտականությունից,
գ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին։

 

Արխիվ

2024

2023