Կառավարության որոշումներ

2 Սեպտեմբերի 2021, 1415 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 218-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 18-րդ կետը «ներկայացված դիմումով» բառերից հետո լրացնել «կամ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը նախարարության տրամադրած տվյալների հիման վրա (հիմք ընդունելով այդ անձի համար սահմանված կարգով ներկայացված և մերժված վերջին դիմումը),» բառերով.
2) 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-ին կետով.
«23.1. Սույն կարգի 23-րդ կետի համաձայն՝ մինչև 2021 թվականի հուլիսի 5-ը բանկի կողմից վերադարձված դրամական օգնության գումարները ծառայությունը կրկին վճարման է ուղարկում մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը՝ վճարման ցուցակները ձևավորելով բանկի տրամադրած՝ շահառուների (անչափահաս երեխայի դեպքում՝ նաև ծնողի կամ խնամակալի) տվյալների հիման վրա։».
3) 25-րդ կետում «օգոստոսի 1-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 1-ը» բառերով, «օգոստոսի 15-ը» բառերը՝ «նոյեմբերի 5-ը» բառերով, «հոկտեմբերի 1-ը» բառերը՝ «դեկտեմբերի 15-ը» բառերով, իսկ «հոկտեմբերի 15-ը» բառերը՝ «դեկտեմբերի 20-ը» բառերով.
4) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Եթե նախարարության կողմից վճարվող աջակցության գումարը մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը չի վճարվում (չի փոխանցվում շահառուի կամ երեխայի օրինական ներկայացուցչի բանկային հաշվին կամ նրանց չի վճարվում կանխիկ եղանակով՝ Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով), վճարող կազմակերպությունները չվճարված դրամական օգնության գումարները մինչև 2021 թվականի նոյեմբերի 15-ը վերադարձնում են նախարարություն, իսկ նախարարությունը մինչև 2021 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ գումարի չափի մասին տեղեկացնելով ծառայությանը։ Սույն կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, եթե մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15-ը դրամական օգնությունը չի վճարվում, ապա չվճարված դրամական օգնության գումարները մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը վճարող կազմակերպությունները վերադարձնում են նախարարություն, իսկ նախարարությունը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 25-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ գումարի չափի մասին տեղեկացնելով ծառայությանը։».
5) 27-րդ կետում «օգոստոսի» բառը փոխարինել «նոյեմբերի» բառով, իսկ «սեպտեմբերի» բառը՝ «դեկտեմբերի» բառով.
6) 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29-րդ կետով.
«29. Սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ շահառուն (երեխայի օրինական ներկայացուցիչը) կենսաթոշակառու է և դատարանի վճռով ճանաչվել է անհայտ բացակայող՝ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը նախարարություն ներկայացնելու դեպքում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023