Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2021, 1448 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման՝
1) նախաբանը լրացնել «Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 11-րդ և 13-րդ հոդվածներով՝» բառերով.
2) հավելվածի`
ա. 7-րդ կետում «Սայաթ-Նովայի 1» բառերը փոխարինել «Մարկ Գրիգորյան փողոց, հ. 2» բառերով,
բ. 14-րդ կետում «խորհրդի անդամների թիվը 24-ն է» բառերը փոխարինել «խորհրդի անդամների թիվը 20 է» բառերով,
գ. 14.3-րդ և 14.4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«14.3. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
14.4. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2176-Ն որոշման՝
1) նախաբանը լրացնել «Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 11-րդ և 13-րդ հոդվածներով՝» բառերով.
2) հավելվածի`
ա. 18-րդ կետում «խորհրդի անդամների թիվը 24-ն է» բառերը փոխարինել «խորհրդի անդամների թիվը 20 է» բառերով,
բ. 18.3-րդ և 18.4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18.3. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
18.4. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման հավելվածի՝
1) 3-րդ կետից հանել «(ոչ պակաս 20 և ոչ ավելի, քան 32, բացառությամբ Երևանի պետական համալսարանի) բառերը.
2) 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
7. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի N 642-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1718-Ն որոշման՝
1) նախաբանը լրացնել «Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 11-րդ և 13-րդ հոդվածներով՝» բառերով.
2) հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13. Համալսարանի կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Խորհուրդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Համալսարանի խորհրդի անդամների թիվը 20 է։ Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ։ Խորհրդի նախագահը չի կարող լինել համալսարանի հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս):»:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2400-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«17. ԳՊՀ-ի խորհուրդը կազմված է 20 անդամից՝
1) ԳՊՀ-ի խորհրդի անդամներից 5-ը պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են կառուցվածքային ստորաբաժանումներից՝ իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով.
2) ֆակուլտետների և կառուցվածքային ստորաբաժանումների առաջադրած թեկնածուներն ընտրվում են ԳՊՀ-ի գիտական խորհրդում.
3) ԳՊՀ-ի ռեկտորը չի կարող լինել ԳՊՀ-ի խորհրդի անդամ: Նա իրավունք ունի խորհրդի նիստերին մասնակցելու խորհրդակցական ձայնի իրավունքով.
4) ԳՊՀ-ի խորհրդի անդամներից 5-ը սովորողներն են, որոնց առաջադրում են ֆակուլտետների և մասնաճյուղերի ուսանողական խորհուրդները։ ԳՊՀ-ի խորհրդի անդամ կարող են առաջադրվել բարձր առաջադիմությամբ սովորողները.
5) ԳՊՀ-ի ուսանողական խորհուրդը ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածություններից ընտրում է խորհրդի անդամներին և ներկայացնում լիազոր մարմին.
6) ԳՊՀ-ի խորհրդի անդամներից 5-ը հիմնադրի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից.
7) ԳՊՀ-ի խորհրդի անդամներից 5-ը լիազոր մարմնի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտներից:»:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք հանձնելու մասին» N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետում՝
1) «բաղկացած է 28 անդամներից» բառերը փոխարինել «բաղկացած է 20 անդամից» բառերով.
2) 3-րդ ենթակետը «պետական պաշտոն» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոն» բառերով.
3) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը).»:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու մասին» N 80-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետում՝
1) «բաղկացած է 32 անդամից» բառերը փոխարինել «բաղկացած է 20 անդամից» բառերով.
2) 3-րդ ենթակետը «պետական պաշտոն» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոն» բառերով.
3) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը).»:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1290-Ն որոշման N 1 հավելվածի՝
1) 24-րդ կետում «խորհրդի անդամների թիվը 32 է» բառերը փոխարինել «խորհրդի անդամների թիվը 20 է» բառերով.
2) 27-րդ և 28-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«27. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
28. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):»:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1407-Ն որոշման N 1 հավելվածի`
1) 24-րդ կետում «խորհրդի անդամների թիվը 32 է» բառերը փոխարինել «խորհրդի անդամների թիվը 20 է» բառերով.
2) 27-րդ և 28-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«27. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
28. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):»:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1408-Ն որոշման N 1 հավելվածի`
1) 28-րդ կետում «10 տոկոսը» բառերը փոխարինել «25 տոկոսը» բառերով.
2) 30-րդ կետում «55 տոկոսը» բառերը փոխարինել «25 տոկոսը» բառերով.
3) 31-րդ կետում «10 տոկոսը» բառերը փոխարինել «25 տոկոսը» բառերով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 138-Ն որոշման N 1 հավելվածի`
1) 27-րդ կետում «10 տոկոսը» բառերը փոխարինել «25 տոկոսը» բառերով.
2) 29-րդ կետում «55 տոկոսը» բառերը փոխարինել «25 տոկոսը» բառերով.
3) 30-րդ կետում «10 տոկոսը» բառերը փոխարինել «25 տոկոսը» բառերով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 19-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 615-Ն որոշման N 1 հավելվածի`
1) 27-րդ կետում «խորհրդի անդամների թիվը 24 է» բառերը փոխարինել «խորհրդի անդամների թիվը 20 է» բառերով.
2) 30-րդ և 31-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«30. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
31. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):»:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 660-Ն որոշման N 1 հավելվածի`
1) 25-րդ կետում «խորհրդի անդամների թիվը 24 է» բառերը փոխարինել «խորհրդի անդամների թիվը 20 է» բառերով.
2) 28-րդ և 29-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«28. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
29. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):»:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 771-Ն որոշման N 1 հավելվածի`
1) 27-րդ կետում «խորհրդի անդամների թիվը 24 է» բառերը փոխարինել «խորհրդի անդամների թիվը 20 է» բառերով.
2) 30-րդ և 31-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«30. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
31. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):»:
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1031-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության`
1) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«27. ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ՇՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումները: ՇՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներն ընտրվում են ՇՊՀ-ի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին: Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:»,
2) 27.1-ին, 27.2-րդ, 27.3-րդ և 27.4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 29-րդ կետում «55 տոկոսը» բառերը փոխարինել «25 տոկոսը» բառերով.
4) 30-րդ կետում «10 տոկոսը» բառերը փոխարինել «25 տոկոսը» բառերով:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 474-Ն որոշման N 1 հավելվածի՝
1) 25-րդ կետում «խորհրդի անդամների թիվը 24-ն է» բառերը փոխարինել «խորհրդի անդամների թիվը 20 է» բառերով.
2) 28-րդ և 29-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«28. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
29. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):»:
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և գույք տրամադրելու մասին» N 657-Ն որոշման N 1 հավելվածի՝
1) 26-րդ կետում «խորհրդի անդամների թիվը 24 է» բառերը փոխարինել «խորհրդի անդամների թիվը 20 է» բառերով.
2) 29-րդ և 30-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«29. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
30. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):»:
18. Սահմանել, որ սույն որոշման պահանջներին համապատասխան՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդները ձևավորվում են մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ գործող խորհուրդները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը, որոնք դադարում են նոր խորհուրդների ձևավորման պահից:
19. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում՝ սույն որոշումից բխող փոփոխությունների պետական գրանցումը օրենքով սահմանված կարգով։
20. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023