Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2021, 1461 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեդովկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-072-0218-0009 կադաստրային ծածկագրով, 0,08164 հեկտար մակերեսով, 123889 դրամ կադաստրային արժեքով (վկայական N 21062021-06-0033) գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը (այսուհետ` հողամաս):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասն ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի մարզպետի աշխատակազմին:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի հետ սահմանված կարգով կնքել գույքի նվիրատվության պայմանագիր և ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման համար անհրաժեշտ ծախսերը և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023