Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2021, 1463 - Ն

«ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 962-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դադարեցնել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) Աղավնաձորի մասնաճյուղի (այսուհետ՝ մասնաճյուղ) գործունեությունը։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 15-ի «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն և 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1905-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 962-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել մասնաճյուղին հանձնված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Ղշով աղբյուր 1 հասցեի անշարժ գույքի և դրա շենքային տարածքներում առկա շարժական գույքի վերադարձը «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ), լուծել կազմակերպության և հիմնադրամի միջև 2020 թվականի հոկտեմբերի 16-ին կնքված N 7669 անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը․
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշումից բխող՝ կազմակերպության կանոնադրության փոփոխությունները.
3) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել մասնաճյուղի գործունեության դադարեցման և կազմակերպության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումը՝ գրանցման ծախսերը կատարելով կազմակերպության միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով պայմանավորված՝ համապատասխան փոփոխություն կատարել հիմնադրամի հետ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված անհատույց օգտագործման N 140/0015 պայմանագրում, և դրանից բխող ծախսերն իրականացնել կազմակերպության միջոցների հաշվին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023