Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2021, 1515 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ
և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 517-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԵԿՏՐԻՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԵԿՏՐԻՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի․».
4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների հատկացման կարգը՝ համաձայն
N 2 հավելվածի։».
5) որոշման N 1 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԵԿՏՐԻՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿ».
6) որոշման N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԵԿՏՐԻՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ».
7) որոշման N 2 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթները հատկացվում են կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների կողմից (այսուհետ՝ հայտատու)՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) ներկայացված հայտի հիման վրա, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով։».
8) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում, 3-րդ կետում և
10-րդ կետում «շերտեր» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տիրույթներ» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023