Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2021, 1494 - Ն

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՉ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՈՐՈՇԵԼԻՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հուլիսի 13-ի N 49 որոշման 1-ին կետով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնների) 25-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված՝ ծագմամբ պայմանավորված ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հուլիսի 13-ի N 49 որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների (այսուհետ` կանոններ) 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված միջազգային պայմանագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տարածք համանման ապրանքներ ներմուծելիս մաքսային հայտարարագրման ժամանակ առանձնաշնորհային առևտրում կիրառվող ապրանքների ծագման սերտիֆիկատ (հավաստագիր) ներկայացնելիս ոչ առանձնաշնորհային կանոններով ապրանքների ծագումը հաստատվում է կանոններին համապատասխան ապրանքների ծագման հայտարարագրով` առանց պարտադիր ներկայացնելու կանոններով նախատեսված ապրանքների ծագման սերտիֆիկատը (հավաստագիրը)՝ հետևյալ դեպքերում.
1) մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացվում են առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են կանոններին համապատասխան որոշված ապրանքների ծագման վերաբերյալ տեղեկություններ (ապրանքների ծագման կամ արտահանման երկրի, երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի մասին).
2) մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացվում է որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված միջազգային պայմանագրի շրջանակներում առանձնաշնորհային առևտրում կիրառվող ապրանքների ծագման սերտիֆիկատը (հավաստագիրը), եթե նշված ապրանքների ծագումը որոշված է կանոններին համապատասխան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի N 126 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից ծագած հարաբերությունների վրա:

Արխիվ

2024

2023