Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2021, 1548 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ,
6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Պետական սեփականություն հանդիսացող, 285 443 դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության դատախազությանը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

հավելված

Արխիվ

2024

2023