Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 1600 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ
հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»
օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին»
օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում
կատարել լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի
պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ`
համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարին՝ սույն որոշման շրջանակներում ձեռք բերվող ապրանքների
նկատմամբ սեփականության իրավունքը հանձնել ուսումնական հաստատություններին` համաձայն N 10 հավելվածի N 1 աղյուսակով հաստատված՝ Համաշխարհային
բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագիր ծրագրի
շրջանակներում հիմնանորոգվող ավագ դպրոցների համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրատվությամբ ձեռք բերվող գույքի և պարագաների բաշխման ցանկի:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարին՝ սույն որոշման N 10 հավելվածի N 2 աղյուսակով հաստատված՝
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման
ծրագիր» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող ավագ դպրոցների համար
վերջիններիս պատվիրատվությամբ ձեռք բերվող գույքի և պարագաների բաշխման
ցանկին համապատասխան՝ ապրանքների ձեռքբերման նպատակով՝
1) «Երևանի Տ. Շևչենկոյի անվան N 42 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել 4,714.0 հազ. դրամ.
2) «Երևանի Ա. Ղարիբյանի անվան N 142 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել 8,800.0 հազ. դրամ.
3) «Վաղարշապատի Մ. Գորկու անվան N 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել 22,649.0 հազ. դրամ.
4) «Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել 3,772.0 հազ. դրամ.
5) «Գյումրու Ակադեմիական Վարժարան» ՊՈԱԿ-ին դրամաշնորհային
պայմանագրի հիման վրա հատկացնել 12,578.0 հազ. դրամ.
6) «Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին դրամաշնորհային
պայմանագրի հիման վրա հատկացնել 5,125.0 հազ. դրամ.
7) «Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել 15,250.0 հազ. դրամ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:  

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

հավելված8

հավելված9

հավելված10

Արխիվ

2024

2023