Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 1620 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հայաստանի
Հանրապետության գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության
կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ
կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում
կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն
ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10
2
հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2,
3, 4 և 5 հավելվածների։
2. Հույժ գաղտնի։
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից
հանրահավաքների, զանգվածային այլ միջոցառումների ընթացքում հասարակական
կարգի և անվտանգության ապահովման նպատակով՝ ոստիկանության ուժերի
տեղաշարժը պատշաճ ձևով ապահովելու համար սույն որոշման N 5 հավելվածում
60171100/2 ԳՄԱ կոդով նախատեսված հատկացման հաշվին ավտոբուսների և
միկրոավտոբուսների վարձակալության ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ
հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` մեկ անձից գնման ձևով` կնքվելիք
պայմանագրի պահանջները տարածելով կողմերի միջև փաստացի ծագած
հարաբերությունների նկատմամբ: Ընդ որում` սույն կետում նշված մեկ անձից գնման
գործընթացների նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության
կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի
21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա»
պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության
2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5
 

Արխիվ

2024

2023