Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 1625 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական
օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը և 87-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի
Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8.3-րդ
մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի
պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական
նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողով:  

Արխիվ

2024

2023