Կառավարության որոշումներ

7 Հոկտեմբերի 2021, 1640 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանօրյա ժամկետում, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:

հավելված

Արխիվ

2024

2023