Կառավարության որոշումներ

7 Հոկտեմբերի 2021, 1657 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության և Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված, N 1673P փոխառության համաձայնագրով իրականացված՝ «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ձեռք բերված` պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից 338,887,497 դրամ արժողությամբ գույքը, ոռոգման, խմելու ջրի ֆիլտրման բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Գեղարքունիք մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզպետներին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի համայնքների միջոցների հաշվին և պայմանով, որ գույքն օգտագործվելու է համայնքների ոռոգումն ապահովելու նպատակով։

հավելված

Արխիվ

2024

2023