Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1679 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում
հաշվառված և շահագործումից դուրս գրված, կազմաքանդված ԲՌԴՄ-2ՌԽ
(գործարանային համարը՝ Մ06ԼՏ7707) զրահատեխնիկան՝ որպես մետաղի ջարդոն
հաշվարկված 2.505.755 դրամ մնացորդային արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքին (այսուհետ՝ համայնք)՝ 44-օրյա ռազմական գործողություններին մասնակցած և զոհված համայնքի բնակիչներին նվիրված զբոսայգու տարածքում տեղադրելու նպատակով:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և առաջարկել համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց
հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում
նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնմանընդունման աշխատանքների կատարումը, պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը,
ինչպես նաև գույքի տեղափոխումը և ուղեկցումն իրականացնելով Հայաստանի
Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով:

Արխիվ

2024

2023