Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1678 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻՄԱՅԻՍԻ 14-Ի N 968-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1167-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ
հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի
14-ի «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական
աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը հաստատելու մասին» N 968-Լ
որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով
սահմանված դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020
թվականի հուլիս ամսին և 2021 թվականի հունիսի 1-ի դրությամբ շահառուն առնվազն
12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ։».
2) որոշման հավելվածի 27-րդ կետում «երեխայի ծննդյան ամսվա 1-ի»
բառերը փոխարինել «դիմելու օրվա» բառերով.
3) որոշման հավելվածը 27.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27.4-րդ կետով.
«27.4. Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության
չափը նոր ծնված երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար հաշվարկվում է սույն հավելվածի 27-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով
սահմանված եղանակով՝ որպես մնացորդային մայր գումար դիտարկելով դիմելու
օրվա դրությամբ մնացորդային մայր գումարի և նոր ծնված առաջին երեխայի
համար հաշվարկված աջակցության չափի տարբերությունը։»․
4) որոշման հավելվածի 30-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունում
«երեխայի ծննդյան ամսվա 1-ի» բառերը փոխարինել «դիմելու օրվա» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի
հուլիսի 9-ի «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության
պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը
հաստատելու մասին» N 1167-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ
լրացումներն ու փոփոխությունները՝
1) 5-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ
նոր՝ 7-րդ ենթակետով.
«7) եթե շահառուի և Հայաստանի Հանրապետության կառավարության
2020 թվականի հուլիսի 9-ի N 1167-Լ որոշմամբ սահմանված պայմանագիր կնքած
կազմակերպության միջև համապատասխան պայմանագիրը կնքվել է 2020 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին, սակայն բնակարանային ապահովության
պետական աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները (N 1 ձև) լիազոր մարմին չեն ներկայացվել (այդ թվում՝ Հայաստանի
Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 18-ի «Հայաստանի
Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ և 2020
թվականի հուլիսի 9-ի N 1167-Լ որոշումներում լրացումներ և փոփոխություններ
կատարելու մասին» N 351-Լ որոշման 3-րդ կետի շրջանակներում), ապա Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ
որոշման հավելվածի 21-րդ կետով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում շահառուն կարող է ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում
և ստանալ աջակցություն հաջորդ տարիների կանխավճարի ապահովագրության
տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար։».
2) N 1 ձևի 1-ին կետի 7-րդ ենթակետից հանել «և անչափահաս բոլոր
երեխաների» բառերը.
3) N 2 ձևի 1-ին կետի 9-րդ ենթակետում «երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի» բառերը փոխարինել «դիմելու օրվա» բառերով.
4) N 4 ձևի 1-ին կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) պայմանագրով սահմանված՝ ապահովագրված հիփոթեքային պարտավորության չափը, ապահովագրավճարի դրույքաչափը, տարեկան ապահովագրական վճարի չափը։»։
3. Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված դրույթի գործողությունը տարածվում է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։  

Արխիվ

2024

2023