Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1696 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի
կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման (այսուհետ՝
որոշում) NN 3, 4 և 9.1 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ՝
համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Որոշման NN 3, 4 և 9.1 հավելվածների 1015 ծրագրի 12001 «Պետական
հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով
ապահովում» միջոցառմամբ նախատեսված բյուջետային հատկացումների աղյուսակներում և տողերում «սոցիալական ապահովության ծառայություն» բառերը
փոխարինել «միասնական սոցիալական ծառայություն» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գծով սույն որոշման N 1 հավելվածի 1015
ծրագրի 12001 «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների
սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառմամբ նախատեսված բյուջետային
հատկացումների գումարի պակասեցումները հանդիսանում են պետության կողմից
Երևանի քաղաքապետարանին ենթակա կրթական ոլորտի պետական ոչ առևտրային
կազմակերպությունների և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի
ֆինանսավորման համար Երևանի քաղաքապետարանին հասանելիք գումարից
պակասեցումներ, որով տարեկան գումարից նվազեցվում է 26,424.0 հազար դրամ
(384 շահառու):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023