Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1688 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի
շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար
ներգրավված վարկերի մարման և սպասարկման ծախսերի փոխհատուցման նպատակով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին
վարկեր և փոխատվություններ» հոդվածով) տրամադրել 2,242,223,800 դրամ գումարի
չափով բյուջետային վարկ.
2) ընկերության հետ կնքվելիք վարկային պայմանագրերում սահմանել, որ՝
ա. սույն որոշման 1-ին կետով նախատեսված բյուջետային վարկի մարման
ժամկետ սահմանվում է 12 տարի, որից 2 տարին՝ արտոնյալ,
բ. տրամադրվող բյուջետային վարկի տոկոսադրույքը համարժեք է լինելու
վարկի տրամադրման համար ներգրավվող փոխառու միջոցների տոկոսադրույքներին,
գ. տրամադրվող բյուջետային վարկի հիմնական գումարի մարումն իրականացվում է կիսամյակային հավասարաչափ մարումներով՝ յուրաքանչյուր տարվա
հունիսի 25-ին և դեկտեմբերի 25-ին,
դ. տրամադրվող բյուջետային վարկի նկատմամբ հաշվարկվող տոկոսների
վճարումն իրականացվում է՝ սկսած 2023 թվականի դեկտեմբերի 25-ից՝ կիսամյակային
մարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին և դեկտեմբերի 25-ին,
ե. վարկի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի:
2. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի NN 1, 1.1, 1.1.1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի
կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

Արխիվ

2024

2023