Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1699 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի
մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի
մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին»
օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության
կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության
2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»
N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ՝
համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել սույն որոշումից բխող փոփոխությունների
կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և՝
1) «Ճաննախագիծ» ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության հետ 2021 թվականի մարտի 29-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ2021/2Ն-1 պայմանագրում՝ պայմանագրի չափաբաժին 2-ով նախատեսված տրանսպորտային օբյեկտների ցանկից հանելով Տ-7-9, Կրասար (Տ-7-6) - Մեծ Սեպասար -
/Հ-66/ մարզային նշանակության ավտոճանապարհի կամրջի նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունը.
2) «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն»
փակ բաժնետիրական ընկերության հետ 2021 թվականի ապրիլի 14-ին կնքված
թիվ ՏԿԵՆ-ԳՀԾՁԲ-2021/3Փ պայմանագրերում՝ պայմանագրի չափաբաժին 1-ով
նախատեսված տրանսպորտային օբյեկտների ցանկից հանելով Տ-7-9, Կրասար
(Տ-7-6) - Մեծ Սեպասար - /Հ-66/ մարզային նշանակության ավտոճանապարհի կամրջի
նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունը:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված փոփոխությունները
կատարվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 օրվա
ընթացքում՝ համաձայնագրերի կնքման միջոցով և «Ճաննախագիծ» ինստիտուտ
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մինչև սույն կետում
նշված համաձայնագրի կնքման օրը թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2021/2Ն-1 պայմանագրի
չափաբաժին 2-ով նախատեսված ծառայությունները պատվիրատուին հանձնելու
դեպքում «Ճաննախագիծ» ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության նկատմամբ չի կիրառվի թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2021/2Ն-1 պայմանագրի
5.3-րդ կետով սահմանված տույժը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:  

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

Արխիվ

2024

2023