Կառավարության որոշումներ

18 Հոկտեմբերի 2021, 1709 - Լ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 4 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ
հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից
տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը
կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն
տրամադրելու միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից
տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը
կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն
տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ հաստատված միջոցառումը ֆինանսավորելու
նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում
վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում
կատարելու մասին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային
օրվա ընթացքում.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառման իրականացման ծրագրային ապահովումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։
4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառման շրջանակներում
քաղաքացիների տվյալները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի
Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
միասնական սոցիալական ծառայությանը տրամադրել այդ անձանց վերջին սահմանահատումների վերաբերյալ տվյալները։
5. Առաջարկել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և
միգրացիայի հարցերի նախարարին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական
ծառայությանը տրամադրել՝
1) 2021 թվականի սեպտեմբերի 1-ի և հոկտեմբերի 1-ի դրությամբ 1-ին կամ 2-րդ
խմբի հաշմանդամ ճանաչված անձանց՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը
հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների
համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին
տեղեկանքի համարը, եթե անձը հրաժարվել է հանրային ծառայությունների
համարանիշ ստանալուց)՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ
աշխատանքային օրվա ընթացքում, առանձին՝ ըստ ամիսների.
2) 2021 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներից յուրաքանչյուր ամսվա
1-ի դրությամբ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված անձանց՝ սույն կետի
1-ին ենթակետում նշված տվյալները՝ մինչև տվյալ ամսվա 5-ը:
6. Առաջարկել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման
և ենթակառուցվածքների նախարարին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական
ծառայությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության
2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով հաստատված միջոցառումների շրջանակներում արդեն իսկ տրամադրված՝ փաստացի
բնակված այն քաղաքացիների տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը
հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների
համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին
տեղեկանքի համարը, եթե անձը հրաժարվել է հանրային ծառայությունների
համարանիշ ստանալուց), որոնց տվյալները տրամադրելուց հետո լրացուցիչ
ուսումնասիրությամբ պարզվել է, որ չեն հանդիսանում սույն կետում նշված
միջոցառումների շահառուներ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ
աշխատանքային օրվա ընթացքում, առանձին՝ ըստ միջոցառումների։
7. Սահմանել, որ սույն միջոցառման շրջանակներում դրամական օգնության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող)՝
իրենց հատկացրած դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:
8. Սույն որոշման 7-րդ կետով նախատեսված դրամական օգնության
գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության միասնական սոցիալական ծառայությանը թույլատրել՝
1) ֆինանսավորողի և (կամ) իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի
Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների
ընդգրկմամբ․
2) ֆինանսավորողին և (կամ) իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին դրամական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական
միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի
վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ
հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։  

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023