Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2021, 1725 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 634-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ
հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի
23-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում
ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց
բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման
մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված
հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 634-Ա որոշման
հավելվածի 10-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Շվեդիա» բառից հետո
լրացնել «,Չինաստան» բառով։  

Արխիվ

2024

2023