Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2021, 1726 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի
մասին» 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»
օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին
մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի
մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի և 23-րդ կետի 5-րդ
ենթակետի «բ» և «գ» պարբերությունների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի
մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1
հավելվածի N 3 աղյուսակում փոփոխություն և լրացում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի
Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող
միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում
կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Անհետաձգելի համարել Հ-43, /Մ-2/ - Գնդեվազ - Ջերմուկ – Արցախի
Հանրապետության սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի
կմ0+000-ում ջրահեռացման ապահովման, կմ0+900-ում փլուզված հատվածի և
կմ18+250 – կմ18+360 նստվածքային հատվածի վերականգնման աշխատանքների
նախագծի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման գնման կարիքը:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարությանը Հ-43, /Մ-2/ - Գնդեվազ - Ջերմուկ –
Արցախի Հանրապետության սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-ում ջրահեռացման ապահովման, կմ0+900-ում փլուզված
հատվածի և կմ18+250 – կմ18+360 նստվածքային հատվածի վերականգնման
աշխատանքների նախագծի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունը ձեռք բերել «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով, 800400 դրամ պայմանագրային արժեքով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի
Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն
որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության,
71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» - «ե» պարբերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն
որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարությանը Հ-43, /Մ-2/ - Գնդեվազ - Ջերմուկ –
Արցախի Հանրապետության սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-ում ջրահեռացման ապահովման, կմ0+900-ում փլուզված
հատվածի և կմ18+250 – կմ18+360 նստվածքային հատվածի վերականգնման աշխա-
տանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունը ձեռք բերել «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական
փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերությունից՝ մեկ անձից գնման
ընթացակարգով, 90000 դրամ պայմանագրային արժեքով՝ «Գնումների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի
հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017
թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին
ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա»-«ե» պարբերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017
թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7
 

Արխիվ

2024

2023