Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2021, 1740 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 393 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Չափումների միասնականության ապահովման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ
հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման
միջոցների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր
մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի
Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1341-Ն
որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 393-Ն որոշման (այսուհետ` որոշում)
մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման, որոշման հավելվածով հաստատված կարգի վերնագրերում,
որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին կետում «Հայաստանի
Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների վերաբերյալ
մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր մարմնին» բառերը
փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական
հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ
պետական եկամուտների կոմիտեի կողմից չափագիտության ազգային մարմնին
և չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին»
բառերով․
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեի կողմից չափագիտության ազգային մարմնին
և չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին
տեղեկատվություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:».
3) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝
ա․ 2-րդ կետում «Մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվում է տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների միասնական անվանացանկի հետևյալ ծածկագրերով չափման միջոցների վերաբերյալ`»
բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեի կողմից չափագիտության ազգային մարմնին և չափագիտական վերահսկողություն իրականացնող
տեսչական մարմնին տրամադրվում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների միասնական անվանացանկի հետևյալ ծածկագրերով չափման միջոցների
ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման վերաբերյալ`» բառերով,
բ․ 3-րդ կետով սահմանված տեղեկատվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից:

հավելված
 

Արխիվ

2024

2023