Կառավարության որոշումներ

28 Հոկտեմբերի 2021, 1767 - Ա

«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը և «Միջազգային
պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ
մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ 1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված
«Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին»
եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության
կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը
որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական
դատարան:
3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից
միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին
որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական
նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարին։ 

Արխիվ

2024

2023