Կառավարության որոշումներ

28 Հոկտեմբերի 2021, 1778 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ
և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին
մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակմանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային
(մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ
տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները
հաստատելու մասին» N 1936-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.12.1-ին կետով.
«1.12.1. ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ
ԿԵՏ
1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1) Տոնոմետր
2) Բժշկական ջերմաչափ (առնվազն 3 հատ)
3) Պատվաստանյութերի պահպանման թերմոկոնտեյներ կամ սառնարանպայուսակ
4) Անվտանգ այրման տուփեր` օգտագործված ներարկիչների հավաքման
համար
5) Բամբակ, 70 տոկոսանոց սպիրտ, ինքնաարգելափակվող ներարկիչներ,
ներարկիչներ պատվաստանյութի վերականգնման համար, ախտահանիչ նյութ,
միանվագ օգտագործման անձեռոցիկներ
6) Առաջին բժշկական օգնության պայուսակ` անհետաձգելի բժշկական
օգնության հավաքածուով
7) Պատվաստումների գրանցամատյան, պատվաստանյութերի և ներարկիչների օրական ծախսի թերթիկ
8) Անհետաձգելի օգնության միջոցառումների կատարման հրահանգ
պարունակող պաստառ (պաստառներ)
9) Սեղան և աթոռներ
10) Անհատական պաշտպանության միջոցներ (արտահագուստ, դիմակ,
մեկանգամյա օգտագործման ձեռնոց)
11) Կենցաղային թափոնների աղբարկղ
12) Վտանգավոր թափոնների արկղ
2. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1) Ընտանեկան բժիշկ կամ բժիշկ-թերապևտ կամ բժիշկ-ինֆեկցիոնիստ
կամ բժիշկ-ալերգոլոգ և իմունոլոգ կամ մանկաբույժ` համապատասխան
հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան
վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ
2) Միջին բուժաշխատող (բուժաշխատողներից մեկը` հակատուբերկուլյոզային դիսպանսերի կողմից տուբերկուլյոզի իմունականխարգելիչ պատվաստում կատարելու թույլտվության պարտադիր առկայությամբ)
3. Շարժական պատվաստումային կետի հարակից տարածքում ապահովվում են պատվաստում ստանալուց հետո պացիենտների ժամանակավոր՝ 30
րոպե գտնվելու համար անհրաժեշտ պայմաններ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան
հաջորդող տասներորդ օրը: