Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2021, 1786 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման 1.2-րդ կետի 1-ին ենթակետում՝
ա. «մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը» բառերով,
բ. հանել «17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով,» բառերը,
գ. «կատարելու,» բառից հետո լրացնել «չարորակ նորագոյացությունների, վնասվածքների (վերին և ստորին վերջույթների կոտրվածքների և այլն), տուբերկուլոզի, ողնաշարի դեգեներատիվ և դիստրոֆիկ փոփոխությունների, լամինէկտոմիաներից հետո, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների, մինչև 18 տարեկան երեխաների,» բառերով,
դ. «8-րդ տարվա» բառերից հետո լրացնել «, NN 2 և 3 հավելվածներով սահմանված ախտաբանական վիճակներով համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տարվա» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հոկտեմբերի 2-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023