Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2021, 1790 - Ա

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 145-րդ հոդվածի 1-ին ու «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված և 2021 թվականի հոկտեմբերի 5-ին «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպման հիմքով պետական սեփականություն հանդիսացող, մաքսային սահմանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից պահպանության ընդունված 145,645,591.68 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով շարժական գույքը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, ամրացնել՝
1) N 1 հավելվածի 1-7-րդ կետերում ներառյալ և N 2 հավելվածում նշված շարժական գույքը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը.
2) N 1 հավելվածի 8-րդ կետում նշված շարժական գույքը՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը.
3) N 1 հավելվածի 9-րդ և 10-րդ կետերում նշված շարժական գույքը՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ սույն որոշման N 1 հավելվածի 8-րդ, իսկ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի հետ՝ սույն որոշման N 1 հավելվածի 9-րդ և 10-րդ կետերում նշված շարժական գույքի հանձնման-ընդունման գործընթացը:

 

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023