Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2021, 1803 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1603-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 1603-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 2.13-րդ կետի «Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը» սյունակում «որոշման մեջ՝ հավելվածի տեսքով ներկայացնելով ջրթողումների և անվերադարձ ջրառումների պլանները և ընթացիկ գրաֆիկները» բառերը փոխարինել «որոշման հավելվածում՝ աղյուսակի տեսքով:» բառերով.
2) 2.14-րդ կետի «Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը» սյունակում «որոշման մեջ՝ հավելվածի տեսքով» բառերը փոխարինել «որոշման հավելվածում՝ աղյուսակի տեսքով:» բառերով.
3) լրացնել «2021 թվականի Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասային ջրառի պլան-ժամանակացույցը» աղյուսակով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

հավելված

Արխիվ

2024

2023