Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2021, 1819 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ 8 430 000 դրամ սկզբնական և 0 դրամ հաշվեկշռային արժեքով TOYOTA COROLLA 1.4 (ՏՈՅՈՏԱ ԿՈՐՈԼԼԱ 1.4) մակնիշի (նախկին հաշվառման համարանիշը՝ 045 BB 01, թողարկման տարեթիվը՝ 2010 թվական, նույնացման համարը՝ JTNBH58E60J006342) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին։
2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին ամրացված՝
4 050 000 դրամ սկզբնական և 2021 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ
508 431, 63 դրամ հաշվեկշռային արժեքով VAZ 21214-126-20 (ՎԱԶ 21214-126-20) մակնիշի (հաշվառման համարանիշը՝ 214 QC 01, թողարկման տարեթիվը՝ 2007 թվական, նույնացման համարը՝ XTA21214071865293) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը (հաշվառումը)՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին։

 

Արխիվ

2024

2023