Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2021, 1826 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1942-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման հավելվածի՝
ա. 7-րդ կետը «գնահատում» բառից առաջ լրացնել «և վիճակի» բառերով,
բ. 8-րդ կետում «ընդունումն» բառը փոխարինել «նկատմամբ հսկողությունն» բառերով,
գ. 9-րդ կետում «ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատուներ են սահմանվում» բառերը փոխարինել «ճանապարհների պահպանման պատասխանատուներ են սահմանվում» բառերով, իսկ 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «պատասխանատու ստորաբաժանումը» բառերը՝ «ճանապարհների պահպանման պատասխանատուն» բառերով,
դ. 12-րդ կետում «միջին, հիմնական նորոգման» բառերը փոխարինել «միջին նորոգման, հիմնանորոգման» բառերով,
ե. 19-րդ կետը և 19-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19. Ընթացիկ ամառային պահպանման ենթակա չեն այն ճանապարհահատվածները՝
2) որոնք ներառված են հաջորդ բյուջետային տարվա հիմնանորոգման, վերակառուցման, միջին նորոգման ենթակա ավտոմոբիլային ճանապարհների ցանկում»,
զ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«20. Հիմնանորոգվող, վերակառուցվող կամ նորոգվող ճանապարհահատվածների պահպանումն իրականացնում է տվյալ ճանապարհի (ճանապարհահատվածի) միջին նորոգման, հիմնանորոգման, վերակառուցման աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունը՝ ապահովելով սույն կարգի Աղյուսակ 3-ի պահանջները: Եթե ընթացիկ բյուջետային տարվա ընթացքում որևէ ճանապարհ (ճանապարհահատված) լրացուցիչ ներառվում է հիմնանորոգման, վերակառուցման կամ միջին նորոգման ենթակա ավտոմոբիլային ճանապարհների ցանկում, ապա տվյալ ճանապարհի (ճանապարհահատվածի) ընթացիկ ամառային պահպանումն իրականացնում է տվյալ տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կազմակերպությունը՝ մինչև հիմնանորոգման, վերակառուցման կամ միջին նորոգման պայմանագրերի, իսկ գնման գործընթացը «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքով կնքված լինելու դեպքում՝ ֆինանսական միջոցներ նախատեսելու մասին համաձայնագրի կնքումը:»,
է. 26-րդ կետում «պահպանվող ճանապարհահատվածի ամբողջ երկարությամբ» բառերը փոխարինել «միայն պահպանման ենթակա ճանապարհահատվածի երկարությամբ» բառերով,
ը. 28-րդ կետի 3-րդ աղյուսակում «Ընթացիկ ամառային պահպանում» բաժնի «Մետաղական արգելափակոցներ» գլխի 39-45-րդ կետերի 2-րդ սյունակները և նույն աղյուսակի «Ընթացիկ ձմեռային պահպանում» բաժնի «Մետաղական արգելափակոցներ» գլխի 22-28-րդ կետերի 2-րդ սյունակները «սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի» բառերից հետո լրացնել «վրա տեղադրված մետաղական արգելափակոցների» բառերով,
թ. 37-րդ կետում «Կապալառուն» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կապալառուն» բառերով,
ժ. 38-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության լիազոր ներկայացուցիչներին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցներին» բառերով,
ժա. 39-րդ կետում «Ավտոմոբիլային ճանապարհների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների» բառերով, «ճանապարհների» բառից առաջ լրացնել «մարզային նշանակության ավտոմոբիլային» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության լիազոր ներկայացուցիչների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների» բառերով,
ժբ. 40-րդ կետը «ավտոմոբիլային ճանապարհների» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման մարզային նշանակության» բառերով,
ժգ. 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«42. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների նկատմամբ հսկողությունն իրականացնում է պատասխանատուն՝ դիտարկումների միջոցով: Դիտարկումների պարբերականությունը յուրաքանչյուր տարի հաստատում է պատասխանատուի ղեկավարը՝ ըստ անհրաժեշտության: Պահպանման աշխատանքների ընդունումն իրականացվում է կապալի պայմանագրերի պահանջներին համապատասխան՝ հիմք ընդունելով պատասխանատուի կողմից սույն կարգի Ձև N 3-ում, Ձև N 4-ում («ձմեռ» ժամանակահատվածի համար) և Ձև N 5-ում նախատեսված պահպանման ամփոփագրերը:»,
ժդ. 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«43. Պատասխանատուի կողմից իրականացվող դիտարկումների ժամանակ ստուգվում է ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային կամ ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների համապատասխանությունը պահանջվող ցուցանիշներին և առկա թերությունները՝ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով արձանագրվում են ճանապարհի պահպանման մատյանում, իսկ միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով արձանագրվում եմ սույն կարգի 43.1-43.3-րդ կետերով սահմանված ընթացակարգով և ամսվա վերջին ամփոփվում են ավտոմոբիլային ճանապարհի պահպանման ամփոփագրերում՝ ըստ ստորև բերված Ձև N 3-ի, Ձև N 4-ի («ձմեռ» ժամանակահատվածի համար) և Ձև N 5-ի:».
2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43.1-43.3-րդ կետերով՝
«43.1. Ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների նկատմամբ շուրջօրյա հսկողություն իրականացնելու նպատակով պատասխանատուն և կապալառու կազմակերպությունները պահպանման պայմանագրերի գործողության ողջ ընթացքում կիրառում են «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածը, որի պահանջները և պայմանները սահմանվում են կապալի պայմանագրով:
43.2. Ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում թերություններ հայտնաբերելու դեպքում պատասխանատուի կողմից «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածով տեղորոշվում է թերության տեղամասը և բնույթը, որն ուղարկվում է կապալառու կազմակերպության էլեկտրոնային փոստին՝ միաժամանակ թերությունն արտացոլելով «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածում: Թերության մասին էլեկտրոնային փոստը ստանալու օրվանից ոչ ուշ, քան սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված ժամկետում, կապալառու կազմակերպությունը պարտավոր է վերացնել թերությունը և այդ մասին թերության վերացման օրը ծանուցում ուղարկել պատասխանատուի պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ կցելով թերությունների վերացման փաստը հավաստող լուսանկարներ (մինչև 10 հատ):
43.3. ՀՀ ոստիկանության աշխատակիցները ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների թերություններ հայտնաբերելու դեպքում էլեկտրոնային եղակակով թերությունների բնույթի, վայրի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկում են պատասխանատուի՝ info@armroad.am էլեկտրոնային հասցեին: Պատասխանատուն նույն օրը մոբայլ հավելվածի միջոցով հայտնաբերված թերության բնույթի, վայրի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկում է կապալառու կազմակերպության էլեկտրոնային փոստին՝ միաժամանակ թերությունն արտացոլելով «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածում: Կապալառու կազմակերպությունը պարտավոր է ոչ ուշ, քան սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված ժամկետում վերացնել թերությունները և այդ մասին թերության վերացման օրը ծանուցում ուղարկել պատասխանատուի էլեկտրոնային փոստին՝ կցելով թերությունների վերացման փաստը հավաստող լուսանկարներ (մինչև 10 հատ):».
3) որոշման հավելվածի 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«45. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքներն ընդունվում են յուրաքանչյուր ամիս՝ կապալի պայմանագրով սահմանված կարգով:».
4) որոշման հավելվածի 46-րդ կետում «Պատասխանատուի կողմից» բառերը փոխարինել «Ավտոմոբիլային» բառով, իսկ «պետական կառավարման մարմնի» բառերը՝ «պահպանման աշխատանքների պատվիրատուի» բառերով.
5) որոշման հավելվածի 47-րդ կետից հանել «Պատվիրատուի կողմից» և «տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի կողմից» բառերը.
6) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 49.1-ին և 49.2-րդ կետերով՝
«49.1. Ավտոմոբիլային ճանապարհների, առանձին պահպանման հանձնվող թունելների, կամուրջների ընթացիկ պահպանման աշխատանքների ընթացքում երթևեկության կազմակերպման անվտանգության բարելավման նպատակով կապալառու կազմակերպությունը պատասխանատուի հանձնարարության դեպքում տեղադրում է լրացուցիչ կահավորանքի միջոցներ, կատարում է լրացուցիչ գծանշում:
49.2 Ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կապալառու կազմակերպությունները բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում իրականացնում են նաև գլխավոր ճանապարհի հետ հատվող երկրորդական ճանապարհների վրա՝ մինչև 50 մ երկարությամբ հատվածում տեղադրված ճանապարհային նշանների պահպանման աշխատանքները՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:».
7) որոշման հավելվածի 53-րդ կետի աղյուսակի՝
ա. 1-ին կետի «Անվանումը» սյունակը «(GPS/GLONASS)» բառից հետո լրացնել «Պահպանման աշխատանքներում ներգրավվում են 15 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ» նախադասությամբ,
բ. 1-ին կետի «Անվանումը» սյունակը «կահավորված» բառից հետո լրացնել «ռետինե պաշտպանիչ շեղբով ու փոշեցիրով և» բառերով, իսկ նույն կետի «Պահանջվող քանակը» սյունակը «40 կմ» բառերից հետո լրացնել «և յուրաքանչյուր հաջորդ 21-40 կմ» բառերով,
գ. 2-րդ կետի «Անվանումը» սյունակը «կահավորված» բառից հետո լրացնել «ձյունամաքրիչ սարքավորմամբ՝ վերազինված ռետինե պաշտպանիչ շեղբով և փոշեցիրով, աղավազային խառնուրդի շաղացիր սարքավորմամբ և» բառերով, իսկ նույն կետի «Պահանջվող քանակը» սյունակում «50 կմ» բառերը փոխարինել «40 կմ և յուրաքանչյուր հաջորդ 21-40 կմ» բառերով,
դ. 2-րդ կետի «Անվանումը» սյունակը «(GPS/GLONASS)» բառից հետո լրացնել «Պահպանման աշխատանքներում ներգրավվում են 15 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ» նախադասությամբ,
ե. 3-րդ կետի «Անվանումը» սյունակը «(GPS/GLONASS)» բառից հետո լրացնել «Պահպանման աշխատանքներում ներգրավվում են 15 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ» նախադասությամբ,
զ. 3-րդ կետի «Պահանջվող քանակը» սյունակը «30 կմ» բառերից հետո լրացնել «և յուրաքանչյուր հաջորդ 16-30 կմ» բառերով,
է. 4-րդ կետի «Անվանումը» սյունակը լրացնել «Պահպանման աշխատանքներում ներգրավվում են 15 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ» նախադասությամբ,
ը. 4-րդ կետի «Պահանջվող քանակը» սյունակը «100 կմ» բառերից հետո լրացնել «և յուրաքանչյուր հաջորդ 51-100 կմ» բառերով,
թ. 5-րդ կետի «Անվանումը» սյունակը լրացնել «Պահպանման աշխատանքներում ներգրավվում են 15 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ» նախադասությամբ,
ժ. 5-րդ կետի «Պահանջվող քանակը» սյունակը «50 կմ» բառերից հետո լրացնել «և յուրաքանչյուր հաջորդ 26-50 կմ» բառերով,
ժա. 6-րդ կետի «Անվանումը» սյունակը լրացնել «Պահպանման աշխատանքներում ներգրավվում են 15 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ» նախադասությամբ,
ժբ. 6-րդ կետի «Պահանջվող քանակը» սյունակը «50 կմ» բառերից հետո լրացնել «և յուրաքանչյուր հաջորդ 26-50 կմ» բառերով,
ժգ. 7-րդ կետի «Անվանումը» սյունակը «(GPS/GLONASS)» բառից հետո լրացնել «Պահպանման աշխատանքներում ներգրավվում են 15 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ» նախադասությամբ.
ժդ. 7-րդ կետի «Պահանջվող քանակը» սյունակը «60 կմ» բառերից հետո լրացնել «և յուրաքանչյուր հաջորդ 31-60 կմ» բառերով.
8) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 53.2-րդ և 53.3-րդ կետերով՝
«53.2. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքներում ներգրավված՝ սույն կարգի 53-րդ կետի աղյուսակում նշված մեքենասարքավորումների 70 տոկոսը պետք է պատկանի կապալառուին սեփականության իրավունքով:
53.3. Սույն կարգի 53-րդ կետի աղյուսակում նշված մեքենասարքավորումների քանակին, տեսակին, կահավորանքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև սույն կարգի 53.2-րդ կետում նշված մեքենասարքավորումների 70 տոկոսը սեփականության իրավունքով տնօրինելու պահանջը կապալառուն պարտավոր է ապահովել կապալի պայմանագրի ողջ ընթացքում:»:
2. Սահմանել, որ 2022 թվականին նոր կնքվող, ինչպես նաև 2017-2019 թվականներին կնքված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող ավտոմոբիլային ճանապարհների պահպանման գնման պայմանագրերով նախատեսված «գարուն-ամառ-աշուն» ժամանակահատվածի համար 1 կմ ճանապարհահատվածի պահպանման արժեքը հաշվարկվում է ճանապարհների միևնույն պահպանման մակարդակի համար 2021 թվականի դրությամբ գործող պայմանագրերով նախատեսված 1 կմ ճանապարհահատվածի ընթացիկ պահպանման արժեքների միջին գնի վրա կիրառելով 1.3 գործակից (2011-2021 թվականի գնաճ), իսկ «ձմեռ» ժամանակահատվածի համար 1 կմ ճանապարհահատվածի պահպանման արժեքը, ինչպես նաև առանձին պահպանման հանձնվող կամուրջների, թունելների, մետաղական արգելափակոցների պահպանման արժեքները հաշվարկվում են տվյալ տարածաշրջանի համար 2021 թվականի դրությամբ գործող պահպանման պայմանագրով նախատեսված արժեքների վրա կիրառելով 1.3 գործակիցը: Ընդհանուր օգտագործման մարզային նշանակության «վատ» վիճակի ավտոմոբիլային ճանապարհների 1 կմ ճանապարհահատվածի պահպանման արժեքը հաշվարկվում է 2021 թվականի դրությամբ գործող պայմանագրերով մարզային նշանակության ճանապարհների «բավարար» խմբի «բավարար» պահպանման մակարդակի համար նախատեսված 1 կմ ճանապարհահատվածի արժեքի 70 տոկոսի չափով, իսկ մարզային նշանակության ճանապարհների մետաղական արգելափակոցների պահպանման արժեքը հաշվարկվում է հիմք ընդունելով 2021 թվականի դրությամբ գործող հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մետաղական արգելափակոցների պահպանման պայմանագրով նախատեսված արժեքների վրա կիրառելով 1.3 գործակից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշան 4-րդ կետում նշված դրույթներից:
4. Սույն որոշման 1-ին կետի՝
1) 1-ին ենթակետի «թ», «ժա», «ժբ», «ժե» պարբերությունները, 2-րդ ենթակետը և 7-րդ ենթակետի «դ» պարբերությունն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից.
2) 7-րդ ենթակետի «ա» և «ժգ» պարբերություններն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից.
3) 7-րդ ենթակետի «ե» և «է» պարբերություններն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից.
4) 7-րդ ենթակետի «թ» և «ժա» պարբերություններն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
5. Սույն որոշման պահանջները տարածվում են նաև 2017-2019 թվականներին կնքված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների կատարման գնման պայմանագրերի նկատմամբ:

 

Արխիվ

2024

2023